Sunday, October 9, 2016

Wasteland 3

Wasteland 3 concept art

inXile ընկերությունը (հիմնադիր Բրայան Ֆարգոն նաև լուսահոգի Black Isle-ի հիմնադիրներից էր) Wasteland 2-ը Kickstarter-ով գերհաջող ֆինանսավորելուց հետո կարծես թե չի պատրաստվում կանգ առնել: Torment - Tides of Numenera-ն թողարկման վերջին փուլերում է, հայտարարվել է Bard's Tale IV-ի մասին (երկուսն էլ ֆինանսավորվել են Kickstarter-ով), ու հիմա իրենք արդեն աշխատում են Wasteland 3-ի վրա: Ու աշխատում են ասելով՝ Fig.com պլատֆորմի միջոցով նրանք երեք օրում արդեն հավաքել են խաղի ստեղծման համար անհրաժեշտ $2.750.000 գումարը: Արդեն կան նկարներ (ու նույնիսկ գեյմփլեյի տեսահոլովակ) սպասվող խաղից, ու ինչ ես տեսա, բավականին տպավորիչ ու ատմոսֆերիկ էր:


Տեսահոլովակից տեսնում ենք, որ մեզ սպասում են նոր տարածքներ (ի տարբերություն Wasteland 2-ի շոգ անապատների՝ բավականին ցուրտ), դասական RPG գեյմփլեյ, ինչպես նաև մեքենաներ (!!!):

Ի տարբերություն The Bard's Tale IV-ի, որի համար հիմք է հանդիսանում Unreal Engine 4-ը, Wasteland 3-ը վերադառնում է դեպի Unity:

Wasteland 2-ը թողարկման պահին արդարացրեց իր (ու որոշ չափով՝ Fallout 3-ի) նկատմամբ ակնկալիքները: Այնպես որ, Wasteland 3-ի նկատմամբ սպասելիքներն էլ են բարձր: Թողարկման սպասվող ժամկետը 2019 թվականի չորրորդ քառորդն է:

Լրացուցիչ հղումներ՝

No comments:

Post a Comment

Copyright © Bayandur Poghosyan & The Armanian Backlog Team. Use of materials from this blog allowed under Creative Commons Attribution-Share Alike 4.0 license. Powered by Blogger.

The Armenian Backlog Logo Blogger logo     Creative Commons License     Yerevan Unofficial Logo Made with love in Yerevan